01:15  ,  29 հոկտեմբերի, 2018

Լյուիս Հեմիլթոնը՝ Ֆորմուլա-1-ի հնգակի չեմպիոն

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը 5-րդ անգամ հռչակվեց Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի չեմպիոն: Մեքսիկայի Մեծ մրցանակում (19-րդ փուլ) Հեմիլթոնը գրավեց 5-րդ տեղը եւ առաջնության ավարտից երկու փուլ առաջ 358 միավորով ընդհանուր հաշվարկում անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող «Ֆերարիի» գերմանացի մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելի համար, որը Մեքսիկայում գրավեց երկրորդ տեղը եւ ունի 294 միավոր:

Հաղթող է դարձել «Ռեդ Բուլի» հոլանդացի ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը: Երրորդ տեղը գրավել էր Կիմի Ռայկոնենը («Ֆերարի», Ֆինլանդիա):

Տիտղոսների քանակով Հեմիլթոնը հավասարվեց արգենտինացի Խուան Մանուել Ֆանխիոյին: Ռեկորդակիրը գերմանացի Միխայել Շումախերն է՝ 7 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում