14:00  ,  27 հոկտեմբերի, 2018

Մարկոս Պիզելիի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք

Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում վնասվածք ստացած Մարկոս Պիզելիի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապաններ պատռվածք։

Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» 34-ամյա ֆուտբոլիստն այեւս հանդես չի գա այս մրցաշրջանում, հայտնում է ակումբի կայքը։

Մարկոսի ապաքինման ստույգ ժամկետը չի նշվում, սակայն սովորաբար այդպիսի վնասվածքից վերականգնվելու համար պահանջվում է մոտ 6 ամիս։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած Հայաստան – Մակեդոնիա (4:0) խաղում Մարկոս Պիզելին հաշիվը բացել էր 12-րդ րոպեին, իսկ 6 րոպե անց փոխարինվել էր վնասվածքի պատճառով՝ դաշտը լքելով պատգարակով:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Պիզելին մասնակցել է 24 խաղի եւ դարձել 18 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաեւ գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով