14:00 27 հոկտեմբերի, 2018Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում վնասվածք ստացած Մարկոս Պիզելիի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապաններ պատռվածք։
Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» 34-ամյա ֆուտբոլիստն այեւս հանդես չի գա այս մրցաշրջանում, հայտնում է ակումբի կայքը։
Մարկոսի ապաքինման ստույգ ժամկետը չի նշվում, սակայն սովորաբար այդպիսի վնասվածքից վերականգնվելու համար պահանջվում է մոտ 6 ամիս։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած Հայաստան – Մակեդոնիա (4:0) խաղում Մարկոս Պիզելին հաշիվը բացել էր 12-րդ րոպեին, իսկ 6 րոպե անց փոխարինվել էր վնասվածքի պատճառով՝ դաշտը լքելով պատգարակով:
Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Պիզելին մասնակցել է 24 խաղի եւ դարձել 18 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաեւ գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.