12:45  ,  25 հոկտեմբերի, 2018

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 1 տեղով եւ 101-րդն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարած թիմը Ազգերի լիգայում 0:1 հաշվով պարտվել է Ջիբրալթարին, 4:0 հաշվով հաղթել է Մակեդոնիային:

Լավագույն տասնյակում են Բելգիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Խորվաթիայի, Անգլիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի եւ Դանիայի հավաքականները:

Նշենք, որ Ջիբրալթարի հավաքականը Հայաստանի եւ Լիխտենշտեյնի թիմերի նկատմամբ հաղթանակների շնորհիվ առաջադիմել է 8 տեղով եւ 190-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով