10:12  +04,  24 հոկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Բենզեման կրկնեց Մեսիի ու Ռաուլի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, գոլի հեղինակ դառնալով չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում (2:1), դարձել է այդ մրցաշարի պատմության երրորդ ֆուտբոլիստը, որը գոլ է խփում 14-րդ մրցաշրջանում անընդմեջ, հայտնում է Opta-ն:

Նախկինում Չեմպիոնների լիգայի 14 խաղերում անընդմեջ գոլ խփել հաջողվել էր միայն «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսին ու «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին:

Հիշեցնենք, որ նախօրեին Քարիմ Բենզեման 57 գոլով բարձրացել էր Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակի չորրորդ տեղ՝ շրջանցելով հոլանդացի Ռուդ վան Նիստելրոյին: Այդ ցուցանիշով ֆրանսիացին զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին (120 գոլ), Լիոնել Մեսիին (105 գոլ) եւ Ռաուլին (71 գոլ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով