18:46  ,  23 հոկտեմբերի, 2018

Ռոնալդուն ասուլիսին ներկայացել է 1.3 միլիոն եվրո արժողությամբ ժամացույցով (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մանչեսթերում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ներկայացել է 1.3 միլիոն եվրո արժողությամբ 424 ադամանդներով ժամացույցով (Franck Muller), գրում է Daily Mail-ը: Ռոնալդուն հայտարարել է, որ վերադարձը «Օլդ Տրաֆորդ» առանձնահատուկ պահ էր իր համար: Ռոնալդուն անգլիական ակումբում հանդես է եկել 2003-2009 թվականներին: 

Մանչեսթեր Յունայթեդ» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում