16:43  ,  23 հոկտեմբերի, 2018

Լուկակու. Խնդիրը իսկապես բարդ մրցակցին հաղթելն է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի առաջիկա հանդիպման մասին:

«Մենք գիտենք, որ մեծ հանդիպում է լինելու եւ պատրաստ ենք դրան: Ակնհայտ է, որ խնդիրը իսկապես բարդ մրցակցին հաղթելն է: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ եւ կտեսնենք, թե ինչ արժենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ պայքարում:

Նախորդ երեք հանդիպումները ցույց տվեցին, որ մենք կարող ենք խաղալ եւ առաջ շարժվել, ունենք բարձրակարգ խաղացողներ: Այժմ պետք է մարզումների ժամանակ կատարած աշխատանքը վերածել հաղթանակի»,- Լուկակուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 23-ին «Օլդ Տրաֆորդում» կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում