13:22  ,  23 հոկտեմբերի, 2018

Չավի. Երազանքս է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալը

Քաթարի «Ալ Սադի» իսպանացի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հայտարարել է, որ այս մրցաշրջանը վերջինը կլինի իր կարիեայում՝ 1 տոկոսի վերապահումով:

«Ցանկանում եմ ակումբի հետ նվաճել ասիական Չեմպիոնների լիգայի գավաթը: Հրաշալի կլիներ այս մրցաշրջանում հասնել դրան, քանի որ ինձ համար այս մրցաշրջանը 99 տոկոսով կլինի վերջինը: 39 տարեկանում նորմալ է ֆուտբոլից հոգնելը: ես մտածում եմ մարզչական կարիերայի մասին: Արդեն անցել եմ UEFA Pro դասընթացը: Իմ երազանքն է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալը»,- Չավիի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Չավին մինչեւ Քաթար տեղափոխվելը «Բարսելոնայում» խաղացել է 17 տարի, դարձել է Իսպանիայի ութակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում