Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը (ուղիղ եթեր) Հայաստանի երեք ներկայացուցիչներից վերջինը պարտություն կրեց Գրիգոր Գրիգորյանը:
79 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց Իրանի ներկայացուցիչ Էզաթոլա Աքբարիզարինկոլաեիի հետ եւ պարտություն կրեց 4:7 հաշվով: Եթե իրանցի ըմբիշը հասնի եզրափակիչ Գրիգորյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:
Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովի հետ եւ պարտության մատնեց 9:2 հաշվով:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Գրիգոր Գրիգորյանը մրցել էր Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովի հետ եւ առավելության հասել 10:7 հաշվով, 1/8 եզրափակիչում էլ 9:2 հաշվով հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովին:
Հոկտեմբերի 21-ին 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում 0:10 հաշվով պարտվել է ռուսաստանցի Զավուր Ուգուեւին, 65 կգ քաշային կարգի որակավորման գոտեմարտում Վալոդյա Ֆրանգուլյանը 2:9 հաշվով պայքարը տանուլ տվեց մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիեւին, իսկ առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից 74 կգ քաշային Վալտեր Մարգարյանը 1/16 եզրափակիչում 4:10 հաշվով պարտվել էր բելառուս Ազամատ Նուրիկովին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի 
22:27 , 20 սեպտեմբերի
21:32 , 20 սեպտեմբերի
20:31 , 20 սեպտեմբերի 
19:54 , 20 սեպտեմբերի
19:28 , 20 սեպտեմբերի