17:03 21 հոկտեմբերի, 2018Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը (ուղիղ եթեր) Հայաստանի երեք ներկայացուցիչներից վերջինը պարտություն կրեց Գրիգոր Գրիգորյանը:
79 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց Իրանի ներկայացուցիչ Էզաթոլա Աքբարիզարինկոլաեիի հետ եւ պարտություն կրեց 4:7 հաշվով: Եթե իրանցի ըմբիշը հասնի եզրափակիչ Գրիգորյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:
Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովի հետ եւ պարտության մատնեց 9:2 հաշվով:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Գրիգոր Գրիգորյանը մրցել էր Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովի հետ եւ առավելության հասել 10:7 հաշվով, 1/8 եզրափակիչում էլ 9:2 հաշվով հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովին:
Հոկտեմբերի 21-ին 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում 0:10 հաշվով պարտվել է ռուսաստանցի Զավուր Ուգուեւին, 65 կգ քաշային կարգի որակավորման գոտեմարտում Վալոդյա Ֆրանգուլյանը 2:9 հաշվով պայքարը տանուլ տվեց մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիեւին, իսկ առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից 74 կգ քաշային Վալտեր Մարգարյանը 1/16 եզրափակիչում 4:10 հաշվով պարտվել էր բելառուս Ազամատ Նուրիկովին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.