00:41  +04,  21 հոկտեմբերի, 2018

«Բարսելոնան» հաղթեց «Սեւիլիային» եւ դարձավ առաջատար, Մեսին վնասվածք ստացավ «Էլ Կլասիկոյից» առաջ (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 9-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սեւիլիայի» նկատմամբ (տեսանյութ):

Կատալոնական ակումբի երկրորդ գոլը 12-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 26-րդ րոպեին փոխարինվեց ձեռքի վնասվածքի պատճառով:

«Բարսելոնան» Պրիմերայում ընդհատեց 4-խաղյա առանց հաղթանակների շարքը եւ, շրջանցելով «Ալավեսին», 18 միավորով բարձրացավ առաջին տեղ: «Սեւիլիան» ունի 16 միավոր եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Այս տուրում «Լեւանտեից» տնային պարտություն կրած Մադրիդի «Ռեալը» 14 միավորով 5-րդն է:

Հաջորդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին կընդունի «Ռեալին»:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 4:2

Ֆելիպե Կոուտինյո, 2, Լիոնել Մեսի, 12, Լուիս Սուարես, 63 (11մ), Իվան Ռակիտիչ, 88 – Պաբլո Սարաբիա, 79, Լուիս Մուրիել, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: