00:41 21 հոկտեմբերի, 2018Իսպանական Պրիմերայի 9-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սեւիլիայի» նկատմամբ (տեսանյութ):
Կատալոնական ակումբի երկրորդ գոլը 12-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 26-րդ րոպեին փոխարինվեց ձեռքի վնասվածքի պատճառով:
«Բարսելոնան» Պրիմերայում ընդհատեց 4-խաղյա առանց հաղթանակների շարքը եւ, շրջանցելով «Ալավեսին», 18 միավորով բարձրացավ առաջին տեղ: «Սեւիլիան» ունի 16 միավոր եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Այս տուրում «Լեւանտեից» տնային պարտություն կրած Մադրիդի «Ռեալը» 14 միավորով 5-րդն է:
Հաջորդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին կընդունի «Ռեալին»:
Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 4:2
Ֆելիպե Կոուտինյո, 2, Լիոնել Մեսի, 12, Լուիս Սուարես, 63 (11մ), Իվան Ռակիտիչ, 88 – Պաբլո Սարաբիա, 79, Լուիս Մուրիել, 90+1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.