Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մոսկվայում անցկացվող թենիսի Կրեմլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Հայ մարզիչը երկու սեթում պարտության է մատնել բոսնիացի Միրզա Բաշիչին՝ 6:2, 7:6 (7:5): Պայքարը տեւել է 1 ժամ 7 րոպե: Խաչանովն ու Բաշիչն առաջին անգամ էին հանդիպում պաշտոնական մրցախաղում:
Եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի Ռուսաստանի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւի հետ:
Կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմել են ֆրանսիացի Ադրիան Մանարինոն եւ իտալացի Անդրեաս Սեպին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում