Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է չորրորդ ոսկե մեդալը։
Հաջողության է հասել Խաչատուր Սարիբեկյանը, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվել է աշխարհի չեմպիոն, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Ավելի վաղ, Անթալիայում ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Սերոբ Աբրահամյանը։
Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Դադիկյանը Անթալիայում ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի երիտասարդական առաջնության 90+ քաշային կարգում, իսկ հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում Խաչատուր Սարիբեկյանը հաջողության էր հասել մինչեւ 85 կգ քաշային կարգում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի