NEWS.am Sport-ը ներկայացնում է նոր ֆուտբոլային նախագիծ՝ #Corner Սամվել Սուքիասյանի հետ: Հայկական ֆուտբոլի, ազգային հավաքականի, երիտասարդական եւ պատանեկան թիմերի, Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունները, եվրոպական առաջատար լիգաների, Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայի մրցաշարերը կլինեն հաղորդման կիզակետում: Վերլուծություններ, մեկնաբանություններ, հարցազրույցներ, փորձագիտական կարծիքներ, ուղիղ միացումներ՝ այս ամենը կլինի #Corner-ում:
Առաջին թողարկումը #CornerLive ձեւաչափով նվիրված է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հայաստան - Ջիբրալթար հանդիպմանը: Արմեն Գյուլբուղյանցի ղեկավարությամբ առաջին խաղում Հայաստանի հավաքականը կրեց ամենացավալի պարտություններից մեկը: Ջիբրալթարը իր վարկանիշով Եվրոպայում նախավերջինն է՝ զիջելով միայն Սան Մարինոյին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում