11:58  ,  14 հոկտեմբերի, 2018

Կոկորինը եւ Մամաեւը կմարզվեն «Բուտիրկայում»

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաեւը կմարզվեն «Բուտիրկա» քննչական մեկուսարանի մարզասրահում, հայտնում է Mash ալիքը:

Այդ մարզասրահում մեկժամյա մարզման արժեքը 400 ռուբլի է:

Հիշեցնենք, որ Կոկորինը եւ Մամաեւը մինչեւ դեկտեմբերի 8-ն ազատազրկվել էին սկանդալային միջադեպի պատճառով: 

Հոկտեմբերի 8-ին ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ: Դրանից հետո Կոկորինն ու Մամաեւը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա: 

Միջադեպից հետո «Կրասնոդարը» հայտարարել էր, որ մտադիր է խզել պայմանագիրը Մամաեւի հետ: «Զենիթն» էլ խստորեն դատապարտել էր իր ֆուտբոլիստի վարքը եւ խոսատցել կիրառել պայմանագրով հնարավոր ամենախիստ պատիժն ու տուգանքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English