19:10  ,  12 հոկտեմբերի, 2018

Շանհայ. Ֆեդերերը եւ Ջոկովիչը կիսաեզրափակիչում են

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը եւ երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս են եկել Շանհայում անցկացվող թենիսի «Մասթերս 1000» մրցաշարի կիսաեզրափակիչ: 

Քառորդ եզրափակիչում Ջոկովիչը 7:6, 6:3 հաշվով հաղթել է հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնին, իսկ Ֆեդերերն ուժեղ է գտնվել Ճապոնիայի ներկայացուցիչ Կեի Նիսիկորիից՝ 6:4, 7:6:

Կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը կխաղա գերմանացի Ալեքսանդր Զվերեւի հետ, իսկ 37-ամյա շվեյցարացու մրցակիցը կլինի խորվաթ Բորնա Չորիչը:

7 086 700 դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում