21:52  ,  10 հոկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ պատրաստվել Ազգերի լիգայի առաջիկա խաղերին:

Հոկտեմբերի 10-ին ազգային թիմը երկրորդ մարզումն է անցկացրել Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման տեսանյութն ու ֆոտոռեպորտաժը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դեմ խաղերին, որոնք տեղի կունենան Երեւանում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում