21:04  ,  9 հոկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին սկսել է  նախապատրաստվել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի առաջիկա երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայություն է:

Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն արդեն մարզչական շտաբի տրամադրության տակ են և մասնակցել են առաջին մարզմանը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ:

Ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել հավաքական հրավիրել նաև «Լոռիի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովին, որը 2013 թվականին Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Լյուքսեմբուրգի ու Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներին: Այսպիսով, առաջիկա հանդիպումներին հավաքականի կազմում կպատրաստվեն 26 ֆուտբոլիստներ:

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի թիմը կմրցի Ջիբրալթարի, հոկտեմբերի16-ին՝ Մակեդոնիայի հավաքականների հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում