20:09  ,  9 հոկտեմբերի, 2018

UFC. Նուրմագոմեդովը կտուգանվի 250 հազար դոլարով

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Խաբիբ Նուրմագոմեդովը կտուգանվի 250 հազար դոլարով, հայտնել է UFC-ի ղեկավար Դանա Ուայթը, փոխանցում է TMZ-ն: Ռուսաստանցի մարտիկին սպառնում է նաեւ մեկ տարվա որակազրկում:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում տեղի ունեցած տիտղոսային մենամարտում խեղդող հնարքով իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին հաղթած Նուրմագոմեդովը մենամարտից հետո դուրս էր եկել ութանկյունից եւ հարձակվել Մաքգրեգորի թիմի ներկայացուցիչների վրա: Հանձաժողովը նաեւ կսառեցնի հոնորարի վճարումը Նուրմագոմեդովին մինչեւ միջադեպի հետաքննության ավարտը: Նուրմագոմեդովը պետք է ստանա 2 միլիոն դոլար:

Նուրմագոմեդովը մենամարտից հետո տեղի ունեցած ասուլիսում ներողություն խնդրել կազմակերպիչներից եւ Նեւադայի Աթլետիկական հանձնաժողովից՝ իր վարքը պայմանավորելով Մաքգրեգորի եւ նրա թիմակիցների կողմից արած վիրավորանքներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում