Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականից հեռացած Վարդան Մինասյանը, որը կնքել է երկու տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
44-ամյա մասնագետը փոխարինեց պաշտոնից հեռացված բելառուս Վադիմ Սկրիպչենկոյին:
Վարդան Մինասյանը ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին և հանդես է եկել հայկական և օտարեկրյա մի շարք ակումբներում: Եղել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ:
Մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից՝ Հայաստանի Մ-21 հավաքականում:
2008-2011-ին եղել է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ 2008, 2009 և 2010 թվականներին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 2009-ին՝ Հայաստանի գավաթը, 2010-ին՝ Հայաստանի սուպերգավաթը:
2009-2014-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականը պատմության մեջ լավագույն արդյունքներն է գրանցել:
2014-ից աշխատել է ղազախական «Տոբոլում» որպես գլխավոր մարզիչ։ Երկար ընդմիջումից հետո, 2018-ին կրկին դարձել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և նույն թվականի աշնանը հրաժարական է ներկայացրել:
Արժանացել է մի շարք մարզչական կոչումների և պարգևների: Ունի մարզչական Pro արտոնագիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում