17:20 1 հոկտեմբերի, 2018Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականից հեռացած Վարդան Մինասյանը, որը կնքել է երկու տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
44-ամյա մասնագետը փոխարինեց պաշտոնից հեռացված բելառուս Վադիմ Սկրիպչենկոյին:
Վարդան Մինասյանը ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին և հանդես է եկել հայկական և օտարեկրյա մի շարք ակումբներում: Եղել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ:
Մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից՝ Հայաստանի Մ-21 հավաքականում:
2008-2011-ին եղել է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ 2008, 2009 և 2010 թվականներին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 2009-ին՝ Հայաստանի գավաթը, 2010-ին՝ Հայաստանի սուպերգավաթը:
2009-2014-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականը պատմության մեջ լավագույն արդյունքներն է գրանցել:
2014-ից աշխատել է ղազախական «Տոբոլում» որպես գլխավոր մարզիչ։ Երկար ընդմիջումից հետո, 2018-ին կրկին դարձել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և նույն թվականի աշնանը հրաժարական է ներկայացրել:
Արժանացել է մի շարք մարզչական կոչումների և պարգևների: Ունի մարզչական Pro արտոնագիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.