23:51  ,  25 սեպտեմբերի, 2018

Օլիմպիադա-2018. Երրորդ տուրում՝ Հայաստան - Թուրքիա

Համաշխարհային շախմատային օլիմպիադայում տեղի է ունեցել երրորդ տուրի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը կմրցի Թուրքիայի թիմի հետ: Երկու թիմերն էլ առաջին երկու տուրերում հաղթանակներ են տարել:

Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Հունաստանի թիմը:

Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հիշեցնենք, որ Արշակ Պետրոսյանի ղեկավարած թիմին երկրորդ տուրում հաղթանակ բերեց առաջատար Լեւոն Արոնյանի հաղթանակը, որն առաջին տուրին չէր մասնակցել: Հայկական շախմատի առաջատարը սպիտակներով պարտության մատնեց Ռինատ Ջումաբաեւին: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքի:

Երկրորդ հաղթանակն է տարել նաեւ կանանց Հայաստանի հավաքականը, որը 3:1 հաշվով պարտության է մատնել Ավստրիայի թիմին: Հաղթանակ են տարել Աննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը խաղացել են ոչ ոքի:

Օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում