12:40  ,  24 սեպտեմբերի, 2018

9 տարում առաջին անգամ Մեսին ու Ռոնալդուն նույն օրը գոլ են խփել տարբեր լիգաներում

9 տարում առաջին անգամ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույն օրը գոլի հեղինակ են դարձել տարբեր առաջնություններում՝ Իսպանիայում եւ Իտալիայում համապատասխանաբար: «Բարսելոնան» 2:2 հաշվով էր խաղացել «Ժիրոնայի» հետ, Մեսին բացել էր հաշիվը, «Յուվենտուսը» 2:0 հաշվով հաղթել էր «Ֆրոզինոնեին», Ռոնալդուն բացել էր հաշիվը:

2009թ. ապրիլին Մեսին «Բարսելոնայի» կազմում Իսպանիայի առաջնության խաղում գրավել էր «Վալենսիայի» դարպասը, իսկ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Անգլիայի Պրեմյեր լիգայում գրավել էր Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասը:

Իսպանիայի ընթացիկ առաջնության 5 խաղում Մեսին խփել է 5 գոլ, Ռոնալդուն Իտալիայի առաջնությունում դարձել է 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում