14:42  ,  24 սեպտեմբերի, 2018

Մեսին ու Ռոնալդուն չեն մասնակցի The Best FIFA Football Awards-ին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չեն մասնակցի The Best FIFA Football Awards-ին, հաղորդում է Mundo Deportivo-ն: ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում:

Մեսին ընդգրկված չէ հավակնորդների եզրափակիչ եռյակում, սակայն նշվում է, որ նա անձնական պատճառներով չի մեկնելու Լոնդոն: Ռոնալդուն թեկնածուների թվում է, սակայն «Յուվենտուսի» խիտ օրացույցի պատճառով մի մեկնի Անգլիա: Սեպտեմբերի 26-ին «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում կմրցի «Բոլոնիայի» հետ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի հետ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաեւ Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը եւ անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում