23:43  ,  22 սեպտեմբերի, 2018

Գվարդիոլա. Այսօր ցուցադրեցինք նույն խաղամակարդակը, ինչ անցած մրցաշրջանում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 5:0 հաշվով հաղթանակը Ուելսի «Քարդիֆի» նկատմամբ Պրեմյեր լիգայի 6-րդ տուրում:

«Շատ գոհ ենք այսօրվա խաղից. խփեցինք 5 գոլ, թույլ չտվեցինք «Քարդիֆին» վտանգավոր պահեր ստեղծել մեր կիսադաշտում:

Այսօր ցուցադրեցինք նույն խաղամակարդակը, ինչ անցած մրցաշրջանում: Չորեքշաբթի խնդիրներ ունեինք, բայց պետք չէ մոռանալ, որ Չեմպիոնների լիգայում չկան թույլ թիմեր: Առջեւում դեռ շատ հանդիպումներ կան, եւ լավ է, որ մեկ անհաջողությունից հետո հասանք հրաշալի հաղթանակի:

Գոլ խփելու համար համբերություն է պետք: Այսօր մենք համբերատարն էինք եւ խաղը պահում էինք մեր վերահսկողության տակ»,- Գվարդիոլայի խոսքը մեջերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 1:2 հաշվով պարտվել էր ֆրանսիական «Լիոնին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում