17:20  ,  20 սեպտեմբերի, 2018

Լուկա Մոդրիչ. ԱԱ–ից հետո հոգնած էի, բայց աստիճանաբար ինձ ավելի լավ եմ զգում

Ես շատ գոհ եմ մեր թիմային աշխատանքից եւ հաղթանակից, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը՝ մեկնաբանելով հաղթանակն իտալական «Ռոմայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում։

«Շատ գոլային պահեր ստեղծեցինք եւ կարող էինք հաղթել ավելի մեծ առավելությամբ։ Աշխարհի առաջնությունից հետո ֆիզիկապես եւ հոգեբանորեն հոգնածեի, բայց հիմա աստիճանաբար ինձ ավելի լավ եմ զգում։ Հույս ունեմ, որ կշարունակեմ խաղալ այնպես, ինչպես «Ռոմայի» դեմ։

Հպարտ եմ, որ երկրպագուներն ու հայրենակիցներս քվեարկել են իմ օգտին, բայց ես քիչ եմ մտածում «Ոսկե գնդակի» մասին։ Եթե ստանամ այդ մրցանակը, կլինեմ երջանիկ, բայց չստանալու դեպքում էլ շատ չեմ տխրի, կյանքը դրանով չի ավարտվում։ Գլխավորը իմ թիմն է»,– Մոդրիչի խոսքը մեջբերում է Marca–ն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Ռոմային» հաղթել է 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում