16:39  ,  20 սեպտեմբերի, 2018

Էմրե Ջանը՝ Ռոնալդուի հեռացման մասին. 100 տոկոս չկար կարմիր քարտ

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացումը «Վալենսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում:

«Լսել եմ, թե Ռոնալդուն քաշել է մրցակցի մազերից: Մենք ֆուտբոլիստներ ենք, կանայք չենք: 100 տոկոս չկար կարմիր քարտ»,- Էմրե Ջանի խոսքը մեջբերում է Deutsche Welle-ն:

Հիշեցնենք, որ «Վալենսիա» - «Յուվենտուս» (0:2) հանդիպման 29-րդ րոպեին գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը օգնականի հուշումից հետո կարմիր քարտ էր ցույց տվել Ռոնալդուին, որը «Վալենսիայի» կոլումբացի պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյի հետ վիճահարույց բախումից հետո մրցակցի տուգանային հրապարակում ձեռքով հրել էր մրցակցի գլուխը:

Դա Ռոնալդուի 11-րդ կարմիր քարտն էր կարիերայում, առաջինը՝ Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում