13:28  ,  17 սեպտեմբերի, 2018

Ֆրանկ Ռիբերին հրաժարվել է տեղափոխվել Չինաստան

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ամռանն ունեցել է շահավետ առաջարկներ Չինաստանի Սուպերլիգայի մի քանի ակումբներից, սակայն նախընտրել է մնալ Գերմանիայում:

«Ես լուրջ առաջարկներ ունեի Չինաստանից: Բայց ես հավանում եմ Բունդեսլիգան եւ Չեմպիոնների լիգան եւ երազում եմ երկրորդ անգամ նվաճել ՉԼ-ի գավաթը»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է T-Online-ը:

Ռիբերին «Բավարիայում» է հանդես գալիս 2007 թվականից, դարձել է Գերմանիայի ութակի չեմպիոն, հնգակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր: 2013-ին «Բավարիայի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ աշխարհի ակումբային չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում