00:10  ,  7 սեպտեմբերի, 2018

Ռոման Բերեզովսկի. Շատ պահեր չկարողացանք օգտագործել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ Ազգերի լիգայի առաջին տուրում:

«Շատ պահեր չկարողացանք օգտագործել, ինչը մի քիչ դժվարացնում էր մեր խաղը: Սկսել էինք շտապել, այդ պատճառով էլ չէինք կարողանում գոլ խփել: Դաշտի որակն այդքան էլ լավը չէր, բայց ամեն ինչ լավ է, որ լավ ավարտվեց: Դարպասապահի Արամ Հայրապետյանի խաղին գնահատական չեմ կարող տալ:

Այնպես էր ստացվել, որ ես երեկ եմ վերադարձել Հայաստան, այստեղ չեմ եղել եւ նրա ընտրությունը մարզիչների որոշումն էր: Գոլը բաց թողնելը մի քիչ իր մեղավորություն չէր: Մենք կարող էինք ավելի հեշտ խաղ անցկացնել, ավելի շատ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, բայց չստացվեց: Կարեւորը, որ հաղթեցինք:

Հանդերձարանում ֆուտբոլիստներին խաղից հետո ասացի շնորհակալություն»,- նշեց Ռոման Բերեզովսկին:

Ազգերի լիգա, D դիվիզիոն

Չորրորդ խումբ, առաջին տուր

Հայաստան – Լիխտենշտեյն՝ 2:1 (տեսանյութ)

Մարկոս Պիզելի, 30, Տիգրան Բարսեղյան, 76 – Սանդրո Վոլֆինգեր, 33

Հեռացում՝ Միչելե Պոլվերինո, 75 (Լիխտենշտեյն)

Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արմեն Մանուչարյան (Արտակ Եդիգարյան, 42), Հովհաննես Համբարձումյան, Գոռ Մալաքյան, Կառլեն Մկրտչյան, Իվան Յագան (Տիգրան Բարսեղյան, 55), Արաս Օզբիլիս (Գեւորգ Ղազարյան, 83), Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի:

 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում