14:10  ,  6 սեպտեմբերի, 2018

Հետխորհրդային տարածքում ամենաշատ ռուս ֆուտբոլիստները խաղում են Հայաստանում

Հետխորհրդային տարածքում ամենաշատ ռուս ֆուտբոլիստները խաղում են Հայաստանի առաջնությունում, գրում է Championat.com-ը:

Հետխորհրդային երկրներում գրանցված են 63 ռուսաստանցիներ (մարզիչներ եւ ֆուտբոլիստներ), որոնց 61 տոկոսը ներկայացնում են Հայաստանի առաջնությունը: Հայաստանի Բարձրագույն խմբում հայտավորված են 37 ռուսաստանցի ֆուտբոլիստներ ու 2 մարզիչներ: Այդ ֆուտբոլիստներից չորսը հայեր են, սակայն ներկայացնում են Ռուսաստանը:

Ամենաշատ ռուս լեգեոնականներ ունի «Արարատ-«Արմենաին»՝ 11: 2-3-րդ տեղերը բաժանում են Երեւանի «Փյունիկն» ու «Արարատը» (10-ական ռուս լեգեոնական):

Ռուս լեգեոնականները հետխորհրդային երկրներում

    1. Հայաստան - 38 
    2. Բելառուս - 16
    3-5. Լատվիա, Լիտվիա, Էստոնիա - 9
    6-7. Վրաստան, Ուզբեկստան - 5
    8-9. Ղազախստան, Մոլդովա - 4
    10. Ադրբեջան - 2
    11. Ուկրաինա - 0
    12-14. Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենիա - 0

    Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

    Տպել    |  In English