Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի որդու նորամուտին իտալական ակումբի մինչեւ 9 տարեկանների թիմում։
«Լուցոնտոյի» դեմ խաղում Կրիշտիանու կրտսերը դարձել էր 4 գոլի հեղինակ եւ օգնել «Յուվենտուսի» պատանեկան թիմին հաղթել 5:1 հաշվով:
Իտալիայի առաջնության մեկնարկային 3 տուրերում Ռոնալդուին չի հաջողվել դառնալ գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի որդին վերջերս էր սկսել մարզումները «Յուվենտուսի» ակադեմիայում: Ավելի վաղ պորտուգալացի հարձակվողը խոստովանել էր, որ իր որդու մեջ տեսնում է ապագա ֆուտբոլիստի:
33-ամյա Ռոնալդուն ունի 4 զավակ: 2017-ի նոյեմբերին Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել պորտուգալացի հարձակվողից: Աղջկան անվանակոչել էին Ալանա Մարտինա:
Նախորդ տարվա հունիսի 8-ին Պորտուգալայի հավաքականի ավագը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի ավագ որդի Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի
18:33 , 8 սեպտեմբերի
18:07 , 8 սեպտեմբերի