18:12 3 սեպտեմբերի, 2018Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի որդու նորամուտին իտալական ակումբի մինչեւ 9 տարեկանների թիմում։
«Լուցոնտոյի» դեմ խաղում Կրիշտիանու կրտսերը դարձել էր 4 գոլի հեղինակ եւ օգնել «Յուվենտուսի» պատանեկան թիմին հաղթել 5:1 հաշվով:
Իտալիայի առաջնության մեկնարկային 3 տուրերում Ռոնալդուին չի հաջողվել դառնալ գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի որդին վերջերս էր սկսել մարզումները «Յուվենտուսի» ակադեմիայում: Ավելի վաղ պորտուգալացի հարձակվողը խոստովանել էր, որ իր որդու մեջ տեսնում է ապագա ֆուտբոլիստի:
33-ամյա Ռոնալդուն ունի 4 զավակ: 2017-ի նոյեմբերին Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել պորտուգալացի հարձակվողից: Աղջկան անվանակոչել էին Ալանա Մարտինա:
Նախորդ տարվա հունիսի 8-ին Պորտուգալայի հավաքականի ավագը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի ավագ որդի Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.