Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան երկու տարով երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ:
24-ամյա արգենտինացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականի հունիսը, հաղորդում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը:
Դի Մարիան կարիերան սկսել է արգենտինական «Ռոսարիո Սենտրալ» ակումբում, իսկ 2007-ին տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա»: Երեք տարի անցկացնելով պորտուգալական ակումբում՝ արգենտինացին պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ: Արքայական ակումբի կազմում նա դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում