18:23  ,  2 սեպտեմբերի, 2018

«Արսենալի» հաղթանակը Ուելսում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Ուելսում մրցեց «Կարդիֆի» հետ: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով:

Երկու անգամ «Արսենալն» առաջ անցավ հաշվի մեջ, ուելսցիները երկու դեպքում էլ կարողացան վերականգնել հավասարությունը: Լոնդոնցիների կազմում աչքի ընկան գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին եւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Վերջնամասում հյուրերի հաղթանակն ապահովեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների թվում էր եւ 89-րդ րոպեին փոխարինեց Օբամեյանգին:

«Արսենալը» 6 միավորով հավասարվեց «Լեսթերին» ու «Էվերտոնին» եւ  9-րդն է, «Կարդիֆը» ունի 2 միավոր եւ 16-րդն է:

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Կարդիֆ» - «Արսենալ»՝ 2:3 (տեսանյութ)

Վիկտոր Կամարասա, 45+2, Դենիել Ուորդ, 70 - Շկոդրան Մուստաֆի, 11, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 62, Ալեքսանդր Լյակազեթ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով