00:25  ,  2 սեպտեմբերի, 2018

Ռոնալդուն դարձյալ չխփեց, «Յուվենտուսը» հաղթեց

Իտալիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» մրցեց «Պարմայի» հետ: Հյուրերը իտալացի մարզիչի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ հաղթեցին 2:1 հաշվով: Աչի ընկան խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչն ու ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին: Մանջուկչը կատարեց նաեւ գոլային փոխանցում: «Յուվենտուսի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Յուվենտուսը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Պարմա» - «Յուվենտուս»՝ 1:2 (տեսանյութ)

Ժերվինյո, 33 – Մարիո Մանջուկիչ, 2, Բլեզ Մատյուիդի, 58

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում