18:29  ,  31 օգոստոսի, 2018

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանի տպավորիչ առաջընթացը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է օգոստոսին տեղի ունեցած պարտիաների արդյունքում շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ի չորրորդ փուլ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ 13-րդ տեղից բարձրացել է 6-րդ տեղ՝ գործակիցը 2767-ից հասցնելով 2780-ի:

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2839: 2800 գործակցի սահմանը գերազանցում են նաեւ նաեւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը եւ չինացի Դին Լիրենը, որին Արոնյանը հաղթել էր աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում:

Տասնյակում են նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ամերիկացի Ուեսլի Սոն եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում