15:19  ,  31 օգոստոսի, 2018

Անտուան Գրիզմանը՝ Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Աթլետիկոյի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվեց Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Մրցանակին հավակնում էին նաեւ «Աթլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինն ու ֆրանսիական «Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայետը։

Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Մոնակոյում, որտեղ անցկացվում է նաեւ խմբային փուլի վիճակահանությունը։

Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչում «Աթլետիկոն» 3։0 հաշվով հաղթել էր «Մարսելին», իսկ Գրիզմանը դարձել էր դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով