10:59  ,  30 օգոստոսի, 2018

US Open. Խաչանովը եւ Նադալը հաղթեցին ու կխաղան իրար հետ, Մարեյը լքեց պայքարը

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան:

US Open-ի երկրորդ շրջանում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 3 սեթում հաղթեց իտալացի Լորենցո Սոնեգոյին՝ 7:5, 6:3, 6:3:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը, որը պայքարից դուրս թողեց կանադացի Վաշեկ Պոսպիշիլին՝ 6:3, 6:4, 6:2

Բրիտանացի Էնդի Մարեյը 4 սեթում պարտվեց իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին եւ լքեց պայքարը: 3 ժամ 26 րոպե տեւած մրցախաղում Վերդասկոն հաղթեց 7:5, 2:6, 6:4, 6:4 հաշվով, իսկ հաջորդ փուլում կխաղա արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ:

Հիշեցնենք, որ US Open-ը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարն է: Չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Ռաֆայել Նադալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում