19:42  ,  26 օգոստոսի, 2018

Բելգիայի Մեծ մրցանակ. Ֆետելի հաղթանակն ու Ալոնսոյի մասնակցությամբ բախումը (ֆոտո)

Ֆորմուլա-1-ի Բելգիայի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճեց «Ֆերարիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը:

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը:

Առաջին շրջանի ընթացքում տեղի է ունեցել մեծ բախում, որին մասնակից են դարձել Ֆերնանդո Ալոնսոն («Մաքլարեն»), Նիկո Հյուլկենբերգը («Ռենո»), Շարլ Լակլերը («Զաուբեր») եւ Դանիել Ռիկյարդոն («Ռեդ Բուլ»): Մարզիկներից ոչ մեկ չի տուժել:

Բելգիայի Մեծ մրցանակից հետո Լյուիս Հեմիլթոնը 231  միավորով պահպանեց ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը: Երկրորդ տեղում գտնվող Սեբաստիան Ֆետելն ունի 214  միավոր, իսկ «Ֆերարիի» երկրորդ համար Կիմի Ռայկոնենը 146 միավորով երրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում