19:55  ,  25 օգոստոսի, 2018

«Արսենալի» առաջին հաղթանակը Պրեմյեր լիգայում (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ (տեսանյութ):

Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերն ընդմիջումից հետո առաջ անցան մրցակցի ինքնագոլի շնորհիվ: Խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց փոխարինման դուրս եկած անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը:

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:

Սա պաշտոնական խաղերում իսպանացի մասնագետ Ունաի Էմերի առաջին հաղթանակն էր «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի նախորդ 2 տուրերում «Արսենալը» պարտվել է գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» (0:2) ու «Չելսիին» (2:3): «Չելսիի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 3:1

Նաչո Մոնրեալ, 30, Իսա Դիոպ, 70 (ինքնագոլ), Դենի Ուելբեկ, 90+2 – Մարկո Արնաուտովիչ, 25

«Բորնմութ» - «Էվերտոն»՝ 2:2

Ջոշուա Քինգ, 74 (11մ), Նատան Ակե, 80 – Թեո Ուոքոտ, 56, Մայքլ Քին, 66

Հեռացումներ՝ Ադամ Սմիթ, 62 – Ռիչարլիսոն, 41

«Հադերսֆիլդ» - «Կարդիֆ»՝ 0:0

Հեռացում՝ Ջոնաթան Հոգ, 66 («Հադերսֆիլդ»)

«Սաութհեմփթոն» - «Լեսթեր»՝ 1:2

Ռայան Բերտրանդ, 52 – Դեմարայ Գրեյ, 56, Հարի Մագուայեր, 90+2

Հեռացում՝ Պյեր-Էմիլ Հոյբերգ, 77 («Սաութհեմփթոն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում