17:01  ,  25 օգոստոսի, 2018

«Արսենալի» մեկնարկային կազմը (ֆոտո)

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը «Վեստ Հեմի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա մեկնարկային րոպեներից:

«Արսենալ». Պետր Չեխ, Հեկտոր Բելերին, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Շկոդրան Մուստաֆի, Նաչո Մոնրեալ, Գրանիտ Ջակա, Մատեո Գենդուզի, Աարոն Ռեմզի, Ալեքս Իվոբի, Հենրիխ Մխիթարյան, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Օգոստոսի 25-ին «Արսենալի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 18:00-ին: Պրեմյեր լիգայի նախորդ 2 տուրերում «Արսենալը» պարտվել է գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» (0:2) ու «Չելսիին» (2:3): «Չելսիի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով