Հայաստանի ուժեղագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության հաղթող:
Շվեյցարիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբակային վազք միավորներով մրցում մրցաձեւի (40 կմ, 200 շրջան) եզրափակիչ փուլում Ստեփանյանը հաղթել է 98 միավորով: Երկրորդ տեղը գրավել է իտալացի Մատեո Դոնեգան (92 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է բելգիացի Բրայան Բուսաերը:
Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի երիտասարդական չեմպիոն դարձել էր 2015-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի