12:20  ,  22 օգոստոսի, 2018

NEWS.am Sport Live. Գաբրիել Ղազարյանը` բռնցքամարտի ներկայացուցիչների բողոքի ցույցի մասին

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բռնցքամարտի մարզիչների ու մարզիկների բողոքի ցույցին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հայկական բռնցքամարտի ներկայացուցիչները օգոստոսի 22-ին բողոքի ակցիա էին անցկացնել Սպորտի նախարարության շենքի մոտ: Այդ կերպ նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերջերս վերընտրված Արթուր Գեւորգյանին՝ նշելով, որ նախագահի ընտրությունն անցել է առանց խախտումների:

Հիշեցնենք, որ Արթուր Գեւորգյանի ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) հարաբերությունները լարված են վերջին շրջանում:

Օգոստոսի 2-ին կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահն էր։ Գեւորգյանն ընտրվել էր 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Արթուր Գեւորգյանը 2013 թվականի նոյեմբերից է զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որում նա փոխարինել էր Արման Մուրադյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում