00:27  +04,  20 օգոստոսի, 2018

Հարոյանը խաղաց «Զենիթի» դեմ, Դավիդ Յուրչենկոն բաց թողեց 4 գոլ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում Պրեմյեր լիգայի նորեկ Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվեց «Ռոստովին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ 54-րդ րոպեին, երբ հաշիվը 0:2 էր: «Ենիսեյի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն:

Եկատերինբուրգի «Ուրալը» մրցակցի դաշտում 1:4 հաշվով պարտվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: «Ուրալի» կազմում 70-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը դեղին քարտ ստացավ դաշտ մտնելուց 4 րոպե հետո:

Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Զենիթ» - «Ուրալ»՝ 4:1

Սեբաստիան Դրիուսի, 14, 16, Արտյոմ Ձյուբա, 78, Լեանդրո Պարեսդես, 89 – Յուրի Բավին, 6

«Ռոստով» - «Ենիսեյ»՝ 4:0

Բյորն Սիգուրդարսոն, 31, 35, Ալեքսեյ Իոնով, 58, Այազ Գուլիեւ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս