18:21  ,  8 մայիսի, 2024

ԵԼ․ Կարեն Նալբանդյանը՝ կիսաեզրափակիչի հանդիպման մրցավարների տեսուչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի «Ատալանտա» (Իտալիա) - «Օլիմպիկ Մարսել» (Ֆրանսիա) պատասխան հանդիպման մրցավարների տեսուչ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 9-ին Իտալիայի Բերգամո քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում