12:30  ,  17 օգոստոսի, 2018

Պաշտոնական. Կլաուդիո Մարկիզիոն հեռացավ «Յուվենտուսից»

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հեռացել է Թուրինի «Յուվենտուսից», հայտնում է ակումբի կայքը:

Իտալիայի չեմպիոնը չի նշել, թե որտեղ է կարիերան շարունակելու 32-ամյա ֆուտբոլիստը: 

Մարկիզիոն «Յուվենտուսի» ակադեմիայի սան է եւ ամբողջ կարիերան անցկացրել է թուրինյան ակումբի համակարգում: 2007-2008-ը նա վարձավճարով հանդես է եկել իտալական «Էմպոլիում»:

«Յուվենտուսի» կազմում կիսապաշտպանը դարձել է Իտալիայի 7-ակի չեմպիոն, քառակի գավաթակիր ու եռակի սուպերգավաթակիր: Նա նաեւ 2 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մարկիզիոյի ծառայություններով հետաքրքրվում են ֆրանսիական «Նիցան» եւ «Մոնակոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում