11:58  ,  17 օգոստոսի, 2018

Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիչը գլխավորեց Հարավային Կորեայի թիմը

Պորտուգալացի մասնագետ Պաուլու Բենտուն նշանակվել է Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:

49-ամյա մարզիչի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը: Պաուլու Բենտուն Հարավային Կորեայի հավաքականում նորամուտը կնշի Կոստա Ռիկայի (սեպտեմբերի 7) ու Չիլիի (սեպտեմբերի 11) դեմ ընկերական խաղերում:

Բենտուն 2010-2014-ը գլխավորել է Պորտուգալիայի հավաքականը, որից հեռացել է ԱԱ-2014-ից հետո: Դրանից հետո նա աշխատել է նաեւ բրազիլական «Կրուզեյրոյում», հունական «Օլիմպիակոսում» ու չինական «Չունցին Լիֆանում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում