15:12  ,  14 օգոստոսի, 2018

Louis Vuitton-ի դիզայները համազգեստ է պատրաստել Սերենա Ուիլյամսի համար (ֆոտո)

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը US Open-ում հանդես կգա Nike ընկերության նոր համազգեստով: Համազգեստի դիզայներն է Off-White բրենդի հիմնադիր, Louis Vuitton-ի տղամարդու հագուստի գծով կրեատիվ տնօրեն Վիրջիլ Աբոլոն, փոխանցում է Off-White-ի մամուլի ծառայությունը:

Համազգեստի առաջին տարբերակը սեւ է, իսկ երկրորդը՝  լավանդայի գույն: Ամերիկացի թենիսիստուհին հանդես կգա Nike Court Flare մարզական կոշիկներով:

Սերենա Ուիլյամսի համազգեստի գինը 500 դոլար է եւ ԱՄՆ-ում կվաճառվի Nike-ի ոչ բոլոր խանութներում: US Open-ն անցկացվելու է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 9-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում