00:36  ,  14 օգոստոսի, 2018

«Տոտենհեմը» հետաձգել է նոր ստադիոնի բացումը  

Անգլիական «Տոտենհեմը» անվտանգության համակարգի խնդիրների պատճառով հետաձգել է նոր ստադիոնի բացումը, հայտնում է BBC-ն։

Լոնդոնյան ակումբն առաջին անգամ իր նոր ստադիոնում պետք է խաղար սեպտեմբերի 15-ին ծրագրված Պրեմիեր լիգայի երրորդ տուրի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը։ Բայց այդ խաղը տեղափոխվել է «Ուեմբլի»։ Բրիտանիայի գլխավոր ստադիոնում տեղի կունենա նաև «Կարդիֆի» հետ հանդիպումը (հոկտեմբերի 6-ին)։ Դեռ հայտնի չէ, թե որտեղ է ընդունելու «Մանչեսթեր Սիթիին» (հոկտեմբերի 28-ին) Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» որոշել է նոր ստադիոնն անվանել թիմի անունով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English